Ռուսամետ որոշ շրջանակներ փորձել են Հայաստանում հակաֆրանսիական տրամադրություններ տարածել:
Մասնավորապես, արել են հրապարակումներ այն մասին, իբր Arte France հեռուստաալիքը ցույց է տվել այն տարածաշրջանի քարտեզը, որում Հայաստանի տարածքը ներառված է Ադրբեջանի կազմում։
Այնինչ հաղորդման իրական տեսաձայնագրության մեջ հստակ երևում է Հայաստանը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով: