Մեկը կազինոյում էր, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, թալանել են Գյումրին. Ալքեսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին ադրադարձավ ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչած մի քանի ելույթի:

Դիմելով ներկա աշակերտներին՝ Ալեքսանյանը խնդրեց, որ ուշադիր լսեն իրեն՝ հայրենասիրության մասին ճիշտ պատկերացում ունենալու համար:

Ալեքսանյանը խոսելով ընդդիմության ընտրակաշառքներից և կոռուպցիայի դեպքերից ու առկա քրեական գործերից՝ ասաց իրական հայրենասիրությունը Հայաստանի Հանրապետությունը ամրացնելն է, ՀՀ-ն ամուր պահելն ու դրոշի համար ամեն ինչի պատրաստ լինելն է:

«Դուք Երևանում գրունտային փողոց չեք տեսել, իսկ Գյումրիում երեխաները ապրում են գրունտային փողոցներում, որովհետև ժամանակին այս մարդիկ թալանել են Գյումրին՝ մեկը Մոնտե Կարլոյում կազինոներում էր խաղում, մյուսը Տանզանիայում բուքմեյքերական ընկերություն էր բացում, բայց ինչի հաշվին: Ձեր նման երեխաների, ձեր ապագայի հաշվին: Ու երբ որ մենք Գյումրիում և ամբողջ Հայաստանում ասում ենք ընտրեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ քվեաթերթիկ 1, մենք դա ասում ենք մեկ բանի համար՝ ձեր ապագայի, ձեր գյումրեցի հասակակիցների համար»,- ասաց Ալեքսանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ