![]()
«Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղերկավարներ են, որոնք գերեվարվել են 2020 թվականի պատերազմից հետո»:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե գերիների մասին խաղաղության պայմանագրի բանակցությունների գործընթացում խոսք չկա:
Խաղաղության պայմանագրում, ըստ Ալեն Սիմոնյանի, գերիների հարց ներառելու կարիք չկա:
«Դա այդտեղ ամրագրելու հարց չէ: Այդ աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետև պայմանագիրը կարող է ևս 2 տարի չստորագրվել, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան: Դրա համար այդ հարցն այնտեղ դնելու որևիցե հասկանալի առիթ ու պատճառ չկա և չի կարող լինել»,- ասաց նա:
![]()