Խաղաղության խաչմերուկը մեծ հնարավորություն կստեղծի ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները զարգացնելու համար. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հիշեցրեց, որ Իրանը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

«Գտնում ենք, որ այն մեծ հնարավորություն կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: Մենք գտնվում ենք մի կետում, որ կարող ենք ասել, որ ՀՀ-ն և ԻԻՀ-ն հարաբերությունները զարգացնելու համար բազմազանություն ունենք, և դինամիկ զարգանում են մեր հարաբերությունները»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն և Իրանը պայմանավորվել են, որպեսզի լավագույնս օգտագործեն երկու երկրների հարաբերություններում առկա պոտենցիալը:

«Իրանը և Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում, որ իրանական բեռնափոխադրումները Սև ծով և իրանական բեռնատարների փոխադրումը դեպի Պարսից ծոց, Հնդկաստան, Օման դյուրացվեն: Ինչպես նաև հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա նոր կամուրջ կառուցելու վերաբերյալ բեռնափոխադրումները դյուրացնեու համար:

Մենք պայմանավորվել ենք նաև միջազգային հարթակներում համագործակցությունը և աջակցումը միմյանց դիրքորոշումներին շարունակելու ուղղությամբ:

Մշակութային և ժողովրդի միջև կապերը բարձր ենք գնահատում, և մենք վճռական ենք, որ այդ հարաբերությունները զարգացնենք, նաև օգտագործենք հնարավոր պոտենցիալները՝ մյուս ոլորտներում հարաբերությունները զարգացնելու: Մենք գտնում ենք, որ երկու երկրներում առկա են պոտենցիալներ, որոնք օգտագործված չեն, դրանք պետք է վեր հանել և օգտագործել»,- նշեց Արաղչին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ