2018-ի նվազագույն՝ 16,800 կենսաթոշակը բարձրացվել է 36 հազար դրամի. Արման Եղոյան

«Տիպիկ պոպուլիստական նախագիծ է,որի նպատակն է երեկոյան լրատվամիջոցներում գրել հետևյալ վերնագիրը ՝ որ ընդդիմությունն ուզում է թոշակները բարձրացնեինք, իշխանությունը չհամաձայնեց»,- այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնած օրենքի նախագծին, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:

«Իսկ ի՞նչ է կատարվել իրականում, 2018-ից հետո 2018-ի նվազագույն՝ 16,800 կենսաթոշակը բարձրացվել է հասել է 36 հազար դրամի: Մոտ 20 հազար դրամով նվազագույն կենսաթոշակը ՀՀ-ում բարձրացել է՝ 7 տարում, սա տարեկան անում է 150 մլրդ դրամ` 380 միլիոն դոլար, որովհետև ՀՀ-ում կա 650 հազար թոշակառու: Երբ ձեր գործընկերը՝ Աղվան Վարդանյանը, ժամանակին սոցապ նախարար է եղել, իր ժամանակ նվազագույն թոշակը հավասա՞ր էր նվազագույն զամբյուղին, որ եկել այս ամբիոնից մեծ-մեծ խոսում է»,- նկատեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ