Այս օրենքը պոպուլիզմի կլասիկ օրինակ է, մոտավորապես այնպիսի օրինակ, ինչպես՝ Ոսկեպարով Արցախ գնալը. Արսեն Թորոսյան

«Այս օրենքը պոպուլիզմի կլասիկ օրինակ է, մոտավորապես պոպուլիզմի այնպիսի օրինակ, ինչպես օրինակ՝ Ոսկեպարով Արցախ գնալը: Նույն տրամաբանությամբ կարելի է նաև թիվ ֆիքսել, եկեք ֆիքսենք, որ մինիմալ թոշակը լինի 100 հազար դրամ:

Այդ դեպքում մյուս ծախսերը ոնց ենք անելու, պաշտպանական ծախսերը ոնց ենք անելու, կրթության ծախսերը»,-ԱԺ-ում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության նախաձեռնած այն նախագծին, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ իրենք կենսաթոշակառուների սոցիալական վիճակը բարելավելու համար ոչ միայն կենսաթոշակի բարձրացմամբ են զբաղվում, այլև այլ ձևերով են փորձում մեծահասակների վիճակը բարելավել. «Օրինակ՝ նույն հետվճարի համակարգը, տրանսպորտից օգտվելու զեղչը: Այս ամենը պետք է նայել ամբողջության մեջ, իհարկե, մենք հեռու ենք իդեալական վիճակից, բայց ասել, որ ոչինչ չի արվում՝ առնվազն ճիշտ չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ