![]()
«Ընդդիմության այն նախագիծը ոչ թե պարզապես պոպուլիզմ է, այլ՝ շուստրի պոպուլիզմ է, որակյալ պոպուլիզմը դժվար բան է, որ ձեզ հասու չի»,- ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության ղեակավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության նախաձեռնած օրենքի նախագծին, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
«Ընդդիմությունն ասում է՝ համաձայն ենք, որ կառավարության ծրագրով նախատեսում եք անել, բայց եկեք մի հատ էլ մեր բերած օրենքով ամրագրենք, որ երբ կառավարությունը ծրագրի համաձայն նշաձողին հասնի, մեր ընդդիմությունը գա ասի՝ տեսեք այդ օրենքը, որ չբերեինք, էս ապիկար իշխանությունը չէր հասնի իր խոստման կատարմանը, իսկ եթե չկատարի՝ ասեն մենք ուզում ենք ինչ-որ բան անել , բայց այս ապիկար իշխանությունը հրաժարվեց ընդունել: Բերել եք նախագիծ, որ ցանկացած ելքի պարագայում պետք է ինչ-որ բանով արդարանաք»,- նշեց նա: Ընդգծեց, որ ընդդիմության նպատակն է ցույց տալ, որ իշխանությունը չի ուզում թոշակը բարձրացնել:
Ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի դիտարկման, թե փոխվարչապետը կարող է նաև «ջորիով» գնալ Ադրբեջանի հետ բանակցությունների, ասաց. «Քանի անգամ եք «ջորի»-ով գնացել բանակցությունների, այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գլխավոր շահառուներն եք, Դատախազությունն էնքան ապօրինի գույք է ուզում, մեջ մի հատ «ջորի» չկա: Ձեր տների դիմաց քանի հատ «ջորի» կա, ձեր շեֆերի դղյակների դիմաց քանի հատ «ջորի» կա»:
Նաև նշեց, որ «ջորին» ընդդիմության ստեղծած Հայաստան է, որ ներկա իշխանությունը ցանկանում է փոխել ժամանակակից էլեկտրոմոբիլներով:
![]()