![]()
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիյմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, որ ընդդիմության կարծիքով խաղաղության համաձայնագիրը միակողմանի զիջումների մասին է։
Սիմոնյանը նկատեց․
«Ընդդիմությունը այդ տեքստը տեսե՞լ է, որ տենց բան է ասում, երկրորդ հերթին ո՞նց կարող է միակողմանի լինել, եթե բոլոր դրույթները վերաբերվում են երկու կողմերին, դրա տրամաբանությունը թող իրանցից որևիցե մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջումը, եթե գրած է երկուսի համար։
Բոլոր այդ մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն, կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն իրենց այդ ասածը որևիցե ձևով հիմնավորել»։
Դիտարկմանը, որ, օրինակ, «Պատիվ ունեմ» խմբակցությունն է հայտարարում՝ խաղաղության տեքստը չի հրապարակվել, բայց պարզ է, որ դա կապիտուլացիա է, ԱԺ նախագահը շեշտեց․
«Առաջին ամենահայտնի կապիտուլացիան Սերժ Սարգսյանի կապիտուլացիան էր 2018 թվականին հայ ժողվորդի առաջ, երկրորդը, երբ որ դու ասում ես՝ «տրամաբնություննը այն է, որ հայտնի է նրանց ոճը», առանց տեքստի հետ ծանոթանալուն, դա անլուրջ տպավորություն է, դա քաղաքական գործիչին վայել գործելաոճ չէ։ Բազմիցս հայտարարել ենք, որ բոլոր կետերը վերաբերվում են երկու կողմերին, եթե այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»։
![]()