Եթե կոալիցիան անհնար է, ինչո՞ւ չասել դա բաց տեքստով. Անանյանը՝ «Շանթ» ՀԸ-ի շուրջ աղմուկի մասին

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Լևոն Անանյանը ֆեյսբուքի իր էջում գրել․

Հաշվի առնելով Մարտուն Գրիգորյանի թիմակիցների մեղադրական արշավը «Շանթ» հեռուստաընկերությանն ուղղված, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության տեսահոլովակը տարածելու համար, հարկ եմ համարում հստակեցնել, որ այն ոչ մի վիրավորանք կամ զրպարտանքի տարր չի ներառում։

Խոսք է գնում հետընտրական հնարավոր կոալիցիաների մասին, մասնավորապես Վարդան Ղուկասյանի հետ, որն էլ, մինչ այժմ, չի բացառվել Պարոն Գրիգորյանի կամ/և իր թիմի կողմից։

Եթե այդ սցենարը որևէ հավակնություն չունի հետընտրական իրականություն դառնալու, գուցե՞ բաց տեքստով հայտարարել դրա մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ