Կարեն Սիմոնյանը կրկին չհերքեց, որ իր խմբակցությունը ձայն է տալու Վարդան Ղուկասյանին

Գյումրու համայնքապետի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Սկսել են մեր դեմ «սև» քարոզչություն իրականացնել: Տարածում են, թե, իբր, մենք մեր քվեները տալու ենք ուրիշ թեկնածուի:

Վստահաբար պնդում եմ, որ «Մայր Հայաստանի» ստացած քվեները որևէ սակարկման առարկա չեն դառնալու: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմադիր թեկնածուների մեջ լինենք առաջինը: Քարոզչության ընթացքը ցույց է տալիս, որ մենք առաջատարն ենք:

Բազմիցս հայտարարել եմ, որ մեր նվազագույն նպատակն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է: Առավելագույն նպատակը՝ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը:

Իշխանությունը գյումրեցիներին ուզում է խաբել, թե, իբր, մենք այլ թեկնածուի օգտին ենք աշխատում: Վստահեցնում եմ՝ չկա՛ նման բան, դա սուտ է, լկտի սուտ: «Մայր Հայաստանն» այն ուժն է, որը մերան ու առաջատար է դառնալու «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելու և ընդդիմադիր դաշտը համախմբելու հարցերում:

334 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ