Տհաճ միջադեպը չի ազդելու մեր հայ ընկերների հետ հարաբերությունների վրա․ Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան — Հայաստան պատասխան խաղից (6-1) հետո «Դինամո Արենայում» տեղի ունեցած տհաճ միջադեպին, հաղորդում է sputnik-georgia.ru-ն: Վրացի երկրպագուները գարեջրի տարաներ և այլ իրեր էին նետել Հայաստանի հավաքականի երկրպագուների ուղղությամբ:

«Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, երկրպագուները դիմակայում են միմյանց։ Դա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ ունենք մեր հայ ընկերների հետ։ Իհարկե, դա չի ազդում և չի կարող ազդել մեր հայ ընկերների, քույրերի ու եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է Կալաձեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ