![]()
Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից մեկի առաջին համարը, որը նաև, ըստ էության, համայնքապետի թեկնածուն է, Թուրքիայի կացության փաստաթուղթ ունի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը:
Թե ո՞վ է այդ թեկնածուն, Մինասյանը չի ասել՝ նշելով, որ նրան հնարավորություն է տալիս այդ մասին անձամբ հայտարարելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
![]()