Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1444 քաղաքացի) հետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +133 միլիոն դրամ):

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93 հազար դրամ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ