Մարդիկ այսօր Բեռլին են գրավում, Շուշին են հետ բերում, ո՞ւմ երեխեքի կյանքի հաշվին, այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է պատերազմի: Այս մասին Գյումրիում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարել էր՝ չենք կռվել, դրա համար է Արցախը հանձնվել:
«Մենք պատրաստ ենք խաղաղության, միայն խաղաղություն ունենալով` մենք կունենանք զարգացող, կայուն, ուժեղ պետություն, առանց խաղաղության մենք ոչինչ չենք ունենալու։ Խոնարհվում եմ մեր հերոսների առաջ, ես ասել եմ, որ ես չեմ կռվել, և յուրաքանչյուր հայ տղամարդ թող խիզախություն ունենա, ինքն էլ խոստովանի, կարո՞ղ էր ավելին անել ու չի արել, դա է եղել իմ ասածի իմաստը»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն, որ ամեն շաբաթ զոհվածների ծնողների հետ հանդիպում է, նրանց բարձրացրած խնդիրները լուծել է: «Ես այն մարդը չեմ, որ այդ արած աշխատանքը տեսախցիկների և լրագրողների միջոցով անեմ: Նշեմ, որ Արցախից գյումրեցիներին հայի ու թուրիք բաժանողներn այդ ինն ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, թող տղամարդկություն ունենա հայտարարի: Ես հայտարարում եմ՝ այդքան տղա է, քաղաքում բոլորը գիտեն՝ Թուրքիայի կացության քարտ ունի, դիմել է քաղաքացիություն ստանալու»,- ասաց նա` չհստակեցնելով, թե խոսքն ում մասին է և նշեց, որ շուտով կիմանան, թե ով է:
168 դիտում , 1 դիտում այսօր