«Հյուրախաղերով Գյումրի ժամանած «հայրենիքի փրկիչները» փորձում էին այս անգամ էլ հերթական բեմադրությունն ունենալ Գյումրիում, որը ձախողվեց, միջադեպ չի եղել, մենք մեր իրազեկման ակցիան ենք իրականացրել», — Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Երևանից եկած հյուրերին մաղթում եմ, որ մեր զբոսաշրջային Գյումրիում լավ ժամանց ունենան: Երեք դաշնակցական, երկու ժամկետանց դերասան և մեկ հոգևորական, սա է իրենց ծավալը»,- ասաց Բաղդասարյանը և վստահեցրեց, որ Գյումրու քաղաքապետը լինելու է Սարիկ Մինասյանը: