Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ երկրպագուներից

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից` Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար:Այս մասին գրում է երկրպագուական «Հայկական առաջին ճակատ» շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` «Կոմագեբին», ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում։

Ինչպես նշել եմ մի քանի անգամ, ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան»,- նշել է Ջանջոյանը՝ հավելելով, որ վրացի երկրպագուների սադրիչ գործողությունների մասին կխոսի ավելի ուշ։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին` զիջելով 6:1 հաշվով: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել են խաղադաշտ`վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա ու պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ