Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Սարիկ Մինասյանը հայտնել է, որ հերթական տնետուն քարոզարշավն են իրականացրել 58 թաղամասում։
«Սիրելի՛ գյումրեցիներ, շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։
Ձեր թաղամասը մեր ուշադրության կենտրոնում է․ հիմնանորոգելու ենք բոլոր փողոցներն ու մայթերը, կառուցելու ենք խաղահրապարակներ ու բարեկարգելու ենք բոլոր բակերը»,- գրել է Մինասյանը: