Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և այդ ամենից բխող հետևանքների հետ Ադրբեջանի նախագահի առնչությանը:
«Թուրքիայում տեղի ունեցողին ուշի ուշով, շունչը պահած հետևում է Ադրբեջան անունով արհեստածին պետությունը։ Իսկապես մտածելու բան ունեն։
Էրդողանի հետ սերտաճած , Էրդողանի մոտ նահանգապետ աշխատող Ալիևը , Թուրքիայում իշխանափոխությունից հետո, ստիպված է լինելու նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, փորձելու է նոր խոստումներ տալ, նոր զոհողությունների գնալ, որպեսզի չհայտնվի ՌԴ-ի ազդեցության գոտու վտանգի առջև, որը , ըստ իրենց, հղի է վտանգներով։ Իսկ քեմալիստները հենց այնպես չեն ուզում իշխանություն վերցնել, չէ որ իրենք նաև ավելի եվրոպական արժեքների դավանող են, ուստի ավելի Եվրոպա ձգտող, հետևաբար նաև կարող են Ադրբեջանին կոնկրետ առաջարկ անել, որ ՌԴ-ի դեմ Ադրբեջանով բացվի ճակատ․․․
Ամեն դեպքում, բոլոր սցենարները հնարավոր են, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, պետք է բոլոր հնարավոր սցենարների դեպքում մենք մեր անելիքը, տեղն ու դերը ունենանք»,- գրել է Հովհաննիսյանը:
547 դիտում , 1 դիտում այսօր