Հանքագողի միակ նպատակը հանքագողությունն է. համայնքապետի աթոռը՝ միջոց

Օրենքի և սահմանված նորմերի բազմակի խախտումներով Փարաքարում ավազի և քարի հանքերի շնորհիվ միլիոնատեր Վալոդյա Գրիգորյանը ցանկանում է դառնալ Փարաքարի համայնքապետ։

Թե ի՞նչ նպատակ կարող է ունենալ համայնքի ընդերքը օրենքի բազմակի խախտումներով յուրացնողը՝ կարծում ենք պարզ է. ավագանու որոշումներով դյուրացնել ընդերքի շահագործումը, կուտակել հերթական միլիոնները և դրանցից գրոշներով ու կամ ձրի գերեզմանաքարեր տրամադրելով ապահովել իր վերարտադրությունը։

Կրիմինալ և ընդհուպ մինչև սպանության մեջ ներքաշված ընտանիքից սերված Վալոդյա Գրիգորյանը այս ընտրություններում ունի մեկ նպատակ՝ ավելի հարստանալ ու կրիմինալ բեզպրիդելը ավելի խորացնել Փարաքար համայնքում։

516 դիտում , 3 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ