«Վրաստան»-«Հայաստան» ֆուտբոլային հանդիպումից առաջ Թբիլիսիի մարզադաշտի ցուցատախտակին գրվել է հայատառ «Բարի գալուստ»:
Հանդիպումը, ինչպես հայտնի է, տեղի կունենա Թբիլիսիի «Դինամո Արենայում» և կմեկնարկի 18:00-ին։
Երևանում Վրաստանի հավաքականը, հիշեցնենք, հաղթել էր 3:0 հաշվով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի: Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը: