«Որքան էլ որ զարմանալի չէ, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դրածո թեկնածուները, նրանց քաղաքական թիմերն ու նրանց ծառայող լրատվական դաշտը Գյումրիում ընտրությունները փորձեց տանել լրիվ այլ ուղղությամբ»:
Այս մասին իր էջում եթերում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ քաղաքական թիմերը Գյումրիի ընտրություններին կապում են Ղարաբաղի թեման:
«Էն մարդիկ, ովքեր 30 տարի շարունակ Գյումրին թողել են ավերակների, փողոցները՝ ցեխ ու կեղտի մեջ Ղարաբաղ ասելով, հիմա էլ փորձում են ընտրությունները տանել Ղարաբաղի թեմայով: Ղարաբաղը մշտապես եղել է Գյումրիում անօթևանների առկայության արդարացում, Գյումրին թշվառության ու աղքատության մեջ թողնելու արդարացում: Ղարաբաղի լուծարումը փաստացի ստորագրածները եկել, փորձում են ՔՊ-ին հարցեր տալ ԼՂ հանձնման մասին: ԼՂ-ն լուծարել է մեկ հոգի, փաստաթուղթը ստորագրել է մեկ հոգի՝ Սամվել Շահրամանյան, Լեռնային Ղարաբաղի ոչ բարով նախագահը:
Այդ թեմայով խոսքղ տղերք, բա ձեր տղերքին ինչի՞ էիք բանակից ազատում: Մեկն ուզում էր գող դառնար, դրա համա՞ր, բա մյուսների՞ն ինչի էիք ազատում, շիզոֆրենիայի տարր կա: Ծառայողների ամենամեծ թիվը Ղարաբաղում եղել է Շիրակի մարզից, ինչի՞, որովհետև Շիրակն ամենաաղքատ մարզն է եղել, ձեր երեխաներին ազատել եք, մյուսները չեն կարողացել գինը տան»,- նշել է Ալեքսանյանը:
Նա հիշեցրել է հենց Լեռնային Ղարաբաղում իրականացված թալանը, նշել, որ նույն անձինք, ովքեր շահարկում են ԼՂթեման, փորձում «խաղալ հայրենասեր», հենց իրենք են իրենց զավակներին ազատել Ղարաբաղում ծառայությունից:
«ՀՀ ԱԺ պատգամավորները փորձում են այս ընտրություններին չխառնվել, Պետդումայի պատգամավոր են բերում: Սերժ Սարգսյանն այս ընտրություններին մասնակցում է 2 հոգով՝ Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է 2 հոգով՝ Կարեն Սիմոնյան, Վարդան Ղուկասյան, հետո էդ բոլորով միասին փորձում են իրենց ձայները տալ Վարդան Ղուկասյանին ու սարքեն քաղաքապետ մենք էլ պետք է լուռ նստե՞նք: Չի՛ լինելու նման բան:
Այլևս Ղարաբաղ ասելով Գյումրին թալանել չի ստացվելու»,-ասել է Ալեքսանյանը: