Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Ուիթքոֆն անդրադարձել է Ղրիմում և Դոնբասում անցկացված «հանրաքվեներին» և փաստացի ընդունել, որ Ռուսաստանի ենթակայությամբ ապրելու՝ տեղի ռուսախոս բնակչության կամքը պետք է հարգվի:
Ամենահարմար պահն է, որ Արցախի Ազգային ժողովը հրատապ դիմի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին և ներկայացնի 1991թվականի դեկտեմբերի 10-ի ԼՂՀ անկախության հանրաքվեի իրավական ճանաչման հարցը: ԱՄՆ հայկական կառույցները պետք է սատար կանգնեն այդ ուղերձին:
Հրատապ պետք է կազմակերպել բռնատեղահանված բնակչության ստորագրավահաք և փոխանցել Երևանում ԱՄՆ դեսպանին: Իսկ նրա և բռնատեղահանված արցախցիների ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը պարզապես օրախնդիր է»: