Հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան․ ԿԳՄՍ նախարար


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․

Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի պատմության թանգարանում Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։

Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով և քանի որ առաջիկա շաբաթն արձակուրդային է, հուսամ կհասցնեք բոլորդ այցելել թանգարան։

Այսօրվանից նաև թատերական շաբաթն է մեկնարկում, որին միացել են գրեթե բոլոր թատրոնները՝ հետաքրքիր ծրագրերով՝ դերասանների հետ հանդիպումներով, քննարկումներով, ետնաբեմ այցելություններով։

Ամբողջական ծրագիրը կտեղադրեմ մեկնաբանության մեջ։ Արձակուրդներն անցկացնենք մշակութային կրթությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ