Երևանում երեք խոշոր սխալ թույլ տվեցինք․ Այժմ պատրաստ ենք ռևանշի․ Ջոն վան’տ Սխիպ

Վրաստանի դեմ պատասխան խաղից առաջ, Թբիլիսիում կազմակերպված նախախաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը նշել է՝ Հայաստանի հավաքականը պատրաստ է ռևանշի։

«Այժմ մենք պատրաստ ենք ռևանշի։ Երևանում երեք խոշոր սխալ թույլ տվեցինք։ Վրաստանի հավաքականը զարգացման նոր փուլում է, և մենք պետք է հասնենք նույն մակարդակին»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք՝ Վրաստան — Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա վաղը։ Հավաքականների միջև Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր 3։0 հաշվով՝ հօգուտ Վրաստանի ընտրանու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ