Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան-Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ