Տուգանային միավորները սպառելու բերումով այս տարի արդեն 6 անձի վարորդական իրավունք է կասեցվել: Մայիսից վարորդները 9 միավորի փոխարեն կստանան 13-ը:
Նպատակը աշխատանքի բերումով ավելի հաճախ ճանապարհներին անցկացնող անձանց այդ աշխատանքից չզրկելն է:
Շեմի ավելացմանը զուգահեռ կան նաև խստացումներ: Որոշ, այսպես կոչված, վտանգավոր խախտումների դեպքում ավելի շատ միավորներ կպահվեն, քան գործող կարգով էր: