Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Չնայած ցույցերի և հանրահավաքների արգելքին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ զանգվածային ակցիաները չեն դադարում:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայում ձերբակալվել է 350 մարդ։

Նախօրեին Ստամբուլում և Անկարայում, ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ի րավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցին 300 հազար մարդ է հավաքվել։ Քաղաքական գործիչը զգուշացրել է իրավապահ մարմիններին արցունքաբեր գազ չօգտագործել։

«Երեկ երեկոյան Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Չանաքքալեում, Էսքիշեհիրում, Կոնիայում և Էդիրնեում բողոքի ցույցերի ժամանակ բերման են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանք, ովքեր ձգտում են խաթարել հասարակական կարգը, սպառնում են մեր երկրի կայունությանը և անվտանգությանը, փնտրում են անկարգություններ և սադրանքներ, սակայն նրանց երբեք նման հնարավորություն չի ընձեռնվի»,- հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), բերման է ենթարկվել և ոստիկանության ուղեկցությամբ դատարան ներկայացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ