ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանին հնարավորություն ընձեռվի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին:

Այդ մասին X-ի միկրոբլոգում գրում է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ տալիս ողջ տարածաշրջանին»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարները մարտի 21-ի առավոտյան ուղևորվել էին հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։

Կառավարության նիստում որոշվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի՝ Թուրքիայի տարածքով Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները արագ և նվազ ծախսերով հասցնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ