Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման համար հայտարարված բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:
«Հարգելի՛ ճարտարապետներ,
ինչպես գիտեք, Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ հայտարարել էր բաց մրցույթ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման համար: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն:
Կարևորելով ճարտարապետական համայնքի կարծիքն ու նկատառումները, խորապես համոզված լինելով անխտիր բոլորիդ սրտացավ վերաբերմունքով առ Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծ, ինչպես նաև գիտակցելով նախագծի իրականացման կարևորությունն ու պատասխանատվությունը, հրավիրում ենք աշխատանքային քննարկման:
Առաջարկում ենք քննարկման արդյունքում ձևավորել ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը մեզ հետ կաշխատի «Կասկադ մշակութային հանգույցի» վերջնական նախագծման փուլում:
24.03.2025 թվական
ժամը 12.00
Տերյան 5, Marriott Courtyard:
Հարցերի դեպքում, ինչպես նաև գրանցման համար կարող եք զանգահարել 010 272 227 հեռախոսահամարով (Թեհմինա Վարդանյան)»,- ասվում է հաղորդագրության մեջ։