ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչո՞ւ են ընդդիմադիր քաղաքական գործիչները (այսինքն՝ նախկին իշխանությունները) այդքան սուր արձագանքում ԵՄ դիտորդների հավանական կարգավիճակի փոփոխությանը Հայաստան-Ադրբեջան սահմանին, եթե ի սկզբանե դեմ են եղել այդ առաքելության տեղակայմանը և նույնիսկ խորհրդարանում կողմ չեն քվեարկել։
Պատասխանը շատ պարզ է․ նրանց համար կարևոր չէ դիտորդական առաքելության էությունը կամ նպատակը, նրանց բանակցային տրամաբանությունը միշտ եղել է հակադրվել ամեն ինչին, ինչ կապ ունի Ադրբեջանի դիրքորոշման հետ՝ անկախ այդ դիրքորոշման բովանդակությունից, իրենց ներքին համոզմունքներից և անգամ՝ Հայաստանի շահերից։ Հենց սա է խաղաղության ընդդիմախոսների բանակցային փիլիսոփայությունը՝ ոչ թե սկզբունքային դիրքորոշում, այլ պարզապես «ոչ» ասել, երբ Ադրբեջանն ասում է «այո», և հակառակը։
Ադրբեջանը շատ լավ ուսումնասիրել է այս ներհայաստանյան հոգեբանությունը և հաջողությամբ կարողանում է ներքաղաքական օրակարգեր ստեղծել և ալիքներ բարձրացնել Հայաստանում, օրինակ՝ Սահմանադրության հարցով։ Եվ այս համատեքստում բոլորովին էլ գրոտեսկային չի հնչում հարցը․ «Եթե Ադրբեջանը ասի, որ ծխելը վնասակար է առողջությանը, սկսելու եք անխնա ծխե՞լ»