Էմմա Բարսեղյանը գրառում է արել, որտեղ ասվում է․
Վարդան Ղուկասյանը սուրը պատյանից հանելուց առաջ լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում։
Խոսում է Արցախի հանձնումից, երբ հենց իր քաղաքական հայրերը՝ Քոչարյանն ու Սարգսյանը, Արցախը դարձրին իրենց անձնական բիզնեսը, բանակը՝ անձնական գրպան։
Խոսում է ենթակառուցվածքներից, երբ հենց նրանք էին Հայաստանի ռազմավարական օբյեկտները՝ գույք պարտքի դիմաց տրամաբանությամբ հանձնում։
Ղուկասյանը մոռացել է՝ ժողովուրդը հիշում է։
Ժամանակն է, որ իր սուրը մի կողմ դնի, բայց ոչ պատյանի մեջ, այլ պատմության աղբանոցում: