«Դե հերիք եղավ, բոլ եղավ…»․ Ալեն Սիմոնյանը՝ Դանիել Իոնիսյանին

««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ»,- Facebook-յան էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։   

Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար պայքարող քաղաքացու։

Այս պատճառով որոշեցի արձագանքել հնչեցված մեղադրանքներին, որպեսզի քաղաքացիների մոտ թյուր կարծիք չստեղծվի։

Ներկայումս վարում եմ 2012թվականի RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը գնել եմ 2018 թվականի հունիսի 12-ին։ Ավտոմեքենան ձեռք եմ բերել 12 մլն դրամով, կամ՝ համարժեք 25,500 դոլարով։ Որտեղի՞ց այդ գումարը։ Մեքենան գնելու նպատակով վաճառել եմ նախկին ավտոմեքենաս՝ MITSUBISHI ASX և ներգրավել եմ վարկային միջոցներ։»

տեսանյութը՝ 1IN.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ