Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ-Շայբանիի՝ հունվարի 27֊ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիային:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:

«Մարդասիրական օգնությունը Սիրիա կառաքվի Հայաստանը Թուրքիային կապող «Մարգարայի» անցակետով, որն այս նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում։ Այս առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև թուրքական կողմին՝ մարդասիրական բեռի առաքման սահուն կազմակերպմանն օժանդակելու համար»,- ասվում է ԱԳՆ հաղորդագորւթյան մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի անունից հումանիտար օգնությունը Սիրիա տեղափոխող բեռնատարները մարտի 21-ի առավոտյան ուղևորվել են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ