Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ԿԸՀ-ին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Նա հայտնել է, որ այրի է, ղեկավարում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերը։
Հայտարարագիրը ներկայացրել է մարտի 15-ին, այն ներառում է 2024-ի փետրվարի 1-ից 2025-ի փետրվարի
1-ն ընկած ժամանակահատվածը։
Եկամուտներ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ից Լևոն Բարսեղյանը ստացել է աշխատավարձ՝ 4,533,750 դրամի չափով։
9,651,678,30 դրամ՝ որպես «Լևոն Բարսեղյան» ԱՁ-ից մուտք։
1,736,17 դոլար ստացել է YouTube-ից՝ որպես գովազդի եկամուտ։
Սամվել Ագիկյանից ստացել է նվիրատվություն՝ 400,000 դրամի չափով։
3,650,000 դրամ նվիրատվություն՝ Արմեն Բարսեղյանից։
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ
29,140,000 դրամ, 4200 եվրո, 3530 դոլար, 58 ֆիլիպինյան պեսո։
Անշարժ գույք
Քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 4 հողամաս, 1 բնակելի տուն, համասեփականատեր է 1 հողամասի, միանձնյա սեփականությամբ ունի հողամաս և շինություն։
Շարժական գույք
Ներկայացված է 2012-ին թողարկված «Ֆորդ ֆոկուս հեչբեկ», 2006-ին թողարկված «Ֆորդ Էսքեյփ Հիբրիդ», 2018-ին թողարկված «Ֆորդ Ֆոկուս Սեդան»։
Թեկնածուի թանկարժեք գույք
Ներկայացված է Սեփական գծանկարների հավաքածու՝ 22 մլն դրամի չափով, Գրքերի հավաքածու, գրադարան՝ 18,5 մլն դրամի չափով, հնաոճ իրերի հավաքածու՝ 9 մլն, և մետաղադրամների հավաքածու՝ 8 մլն դրամի չափով։