Վարդենիսում եմ, կրակոցների մասին լուրերը իրականության հետ կապ չունեն. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է.

Սիրելի ընկերներ և հետևողներ,

Ես հիմա Վարդենիս եմ։

Կրակոցների մասին լուրերը իրականության հետ կապ չունեն։

Խաղաղ, արևոտ օր է։

Ադրբեջանական կողմը վերջին օրերի ընթացքում պարբերաբար կեղծ լուրեր է տարածում հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ՝ մեղադրելով հայկական կողմին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել այս ապատեղեկատվությունները՝ հայտնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Կրակոցների վերաբերյալ նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր ստահոդ լուր տարածել, թե, իբր, ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել:

Պաշտպանության նախարարությունից արձագանքել են այս հայտարարությանը՝ հորդորելով զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ