Կոստանյանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին մարդասիրական առաքելության համագործակցության համար

Այսօր բժշկական պաշարներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա՝ ուղարկելու մարդասիրական օգնությունը:

Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։

264 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ