Ադրբեջանական զորքերի տեղաշարժ կամ կուտակում չկա. նախարարը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀՀ պաշտպանության նախարարը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հրադադարի դեպքերի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող ապատեղեկատվություններին։

Նախարարը շեշտեց, որ չի կարող գնահատական տալ, թե ինչու են տարածվում նման տեղեկություններ, սակայն կարևորեց, որ Հայաստանը պատրաստ է փաստերի դեպքում ուսումնասիրել, հետաքննել։

«Արբայնակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու-չկարկելու մասին, դրա համար պետք են տեսանյութեր, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններ են, մենք ասում են՝ եթե ունեք ապացույցեր, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել, մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ չկա․ «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ, այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ, մամուլում առկա տեղեկատվությունը, որ տեղի են ունենում կրակոցներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանաության նախարարությունը չի հաստատում»։

Պապիկյանը ընդգծեց, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյանները կրակոցների կամ սահմանի վերաբերյալ տարածեն միայն ճշգրիտ տեղեկտվություն, իսկ տեղեկատվությունը ճշգրիտ է, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության հետ։

Ադրբեջանական կողմը վերջին օրերի ընթացքում պարբերաբար կեղծ տեղեկատվություններ է տարածում հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ՝ մեղադրելով հայկական կողմին։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել այդ ապատեղեկատվությունները, շեշտելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Կրակոցների վերաբերյալ նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր ստահոդ լուր տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում, հայտնելով, թե, իբր, ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել:

Պաշտպանության նախարարությունը արձագանքել է այդ հայտարարությանը, շեշտելով, որ սոցիալական ցանցերում հրապարակվում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

«Ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»,- նշել են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

107 դիտում , 1 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ