Հայաստանը փոքր երկիր է, բոլորս բոլորի մասին շատ բան գիտենք, կարմիր գծեր մի հատեք, որ ձեր ապրած կյանքը ու կեղտոտ լվացքը դեմներդ չփռենք.Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Սրա նմանները Գյումրիի պետական համալսարանում «դաս էին» տալիս, սերունդ փչացնում։ Իբրև թե «քաղաքագետ» ։ Հապա մի շուռ եկեք ու հարցրեք, թե այդ որտեղ է «քաղաքագիտություն» սովորել?, այդ որ ԲՈւ-ում են կեղտոտբերանությունն ու զուգարանակոնքային բառապաշարը քաղաքագիտական «տերմինալոգիա» սովորեցրել? Այդ որ միջազգային կոնֆերանսներում է «ելույթ» ունեցել? Այդ որ միջազգային հանդեսներում է տպագրվել։ Ոչ մի։ Բա ում կոտրած ձեռքի հրամանով է նրան թույլատրվել համալսարանի լսարան մտնել ու սերունդ կրթել? Բա դուք զարմանում եք, որ Հայաստանը նաև շատ խղճուկ է եղել Ադրբեջանի’ ամերիկյան ու եվրոպական համալսարաններն ավարտած քաղաքագետների, միջազգայնագետների դեմ միջազգային բանավեճերում, ֆորումներում, որովհետև սրա նմաններն էին կրտած, անլեզու լսարաններում զաչյոտների ու քննությունների տասովկեք անում։

Ասել եմ’ Հայաստանը փոքր երկիր է, բոլորս բոլորի մասին շատ բան գիտենք, կարմիր գծեր մի հատեք, որ ձեր ապրած կյանքը ու կեղտոտ լվացքը դեմներդ չփռենք։ Եթե ստիպում եք’ դա էլ կանենք։ Պրոբլեմ չկա։
Ես Գյումրիի հետ էնքան կապ ունեմ, որ 5 տարի որպես ԱԺ պատգամավոր ամեն շաբաթ գալիս էի Գալա, որ հեռուստաընկերությունը չփակեն, գյումրեցին քաղաքական ու ընդդիմադիր խոսք լսի, հանդիպում մարդկանց, չլինելով Գյումրուց ընտրված պատգամավոր ամեն ամիս քաղաքացիների ընդունելություն էի անում առավոտից մինչև երեկո, հաստափոր պապկայով նամակներ ու խնդիրներ բերում Երևան, որ պետական մարմիններին հարցումներ անեի։ Ես այդ տարիներին Հանրապետությունը ցնցած Գյումրի քաղաքացիական շարժումներում ու բողոքներում մեծագույն ավանդ ունեցող տղեն եմ, որը գյումրեցիների հետ մի ամբողջ օր պարալիզացված է պահել քաղաքի սիրտը։ Ես իմ պատգամավորության տարիներին Գյումրու քաղաքային ընտրություններում Վարդանիկի ու Մարտունի զինված խմբավորումների արանքում կանգնած տղեն եմ, ով առանց թիկնապահի ոտքով մտնում էր Սլաբոդկա, շրջում ընտրատեղամասըրով, մտնում թայֆեքի սիրտը, տիրություն անում հանձնաժողովի անդամներին, դիտորդներին։ Ես ամեն դեկտեմբերի 7-ին իմ գյումրեցու հետ նրանց գերեզմաններում ու հուշակոթողների մոտ եմ եղել նրանց վերքն ու ցավը կիսելով, ու այսպես շարունակ։

Ու «չգիտես» ինչու, էդ ամբողջում ոչ ֆեյք, սուտի քաղաքագետներին եմ հիշում Գյումրեցու կողքին, ոչ Միշիկի իմպերիայի պրադյուսրներին կամ մնացածին, ովքեր զաչոտի, քննության կամ շոուբիզնեսի տասովկեքում էին, ու ոչ Գյումրու կրիմինալ ընտրություններում թայֆային ռազբորկեքի ու արյան հոտն էր նրանց հետաքրքրում, ոչ Երերույքի տաճարի քարերը, ոչ Միշիկի անոր որոշումները վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների իրավունքների վատթարացման մասին, ոչ իմ ծառայողական մեքենայի գլխավորած Գյումրի-Բավրա հարյուրավոր ավտոշարասյան բողոքը…
Հարցրա հազարավոր գյումրեցիների, ու նրանք ձեզ’ կոմֆորտ զոնայում լռվածներիդ, կպատմեն, թե ես ինչ կապ ունեմ Գյումրու հետ…

Հազար եմ ասել’ սթրվեք տեղներդ, այեսիմինչուշկեք, ամբողջ կյանքներդ բռնապետական ռեժիմի առաջ թաթիկները բարձրացրած հարմարվածներ, կզածներ, փշրանքներով յոլա գնացածներ….
Դուք էդքան չկաք, որ իմ անցած ճանապարհն ունենաք…
Ձեր շահերից է բխում իմ կողքով անցնելիս գլուխներդ կախելն ու չտեսնելու տալը։
Առայժմ բավարարվեք այսքանով։
Տոժե մնե, Կլեոպատրա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ