Էլ բան ու գործ չկար, միմոս պետք է խաղացնեինք. Հակոբյանը՝ Ռուբեն Մխիթարյանին

Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Կիսագրագետ պսևդոինտելեկտուալները միշտ էլ իրենց տգիտությունը թաքցնում են նողկալի, կեղծ «քարդ ուդեմ քաղաքս, ղուրբաաանննդ էղնիմ, աաախխխ» ոճի հայրենասիրությամբ։

Էն թերմացքը գնացել Երերույքի տաճարի քարերը գրկել տեղաշարժում է` չգիտես էլ ինչի համար` չիմանալով, որ դա քրեական հանցագործություն է։ Վաղը, որ էդ գործով քննչական կանչեն, էլի իրավպահ կառույցի առջեւ կամեռաների ներկայությամբ կապիկություն է անելու, քաղհալածյալ խաղա։

Որ ազգամիջյան, ներազգային թշնամանք հրահրելու գործով էլ հարցաքննության կանչեն` հարցնեն` էդ ու՞մ ես թուրք ասում, տղա ջան, էլի ասելու է` քաղաքական հետապնդում է։

Այնպես, ինչպես վարորդական իրավունքից զրկված լինելով ղեկին նստել, բռնվելուց հետո է ասում, թե տեսեք քաղաքական հետապնդման եմ ենթարկվում։ Էլ բան ու գործ չկար, միմոս պետք է խաղացնեինք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ