Մենք արձանագրել ենք Բաքվի բացասական արձագանքը ԱՄՆ-ի կոչերին՝ ազատ արձակելու բոլոր հայ գերիներին, որոնց նկատմամբ այժմ դատավարություն է ընթանում Բաքվում:
Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է. բազմիցս խոսել ենք հակամարտության ընթացքում կուտակված բոլոր խնդիրների լուծման անհրաժեշտության մասին. ես նկատի ունեմ հայ-ադրբեջանական հակամարտությունը և հումանիտար հարցերը երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակում, ինչպես նախատեսված է համապատասխան եռակողմ համաձայնագրերով։
Մենք վերահաստատում ենք հավատարմությունը այդ պայմանավորվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին, բարեկամներին ու ընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Զախարովան: