Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հետևում է Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը:
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է վրացական թիմի առավելությամբ:
Վրաստանի հավաքականը րոպեների տարբերությամբ առաջին խաղակեսում 2 գոլ է ուղարկել Հայաստանի դարպասը՝ հաշիվը դարձնելով 0-2:
Մինչ ֆուտբոլային հանդիպումը Փաշինյանն ու Կոբախիձեն առանձին հանդիպում են ունեցել: