«Գործընկերոջս՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ Երևանում հետևում ենք Ազգերի լիգայի Հայաստան ֊ Վրաստան ֆուտբոլային խաղին»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ տարածքքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը, հիշեցնենք՝ Երևանում է՝Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։
Խաղը մեկնարկել է, այն դիտելու են Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն: