Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացրել ՖԻՖԱ

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար:

Այս մասին հայտնում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան:

«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար:

Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ