«Մոսկվան Երևանին հարցում է արել»․ Զախարովան` ռազմական տեխնիկա տեղափոխելու ԱՄՆ-ի ծրագրի մասին

Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա, իհարկե, ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը, որ Հարավային Կովկասի երկրների խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի շրջանակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ