Հայաստան-Վրաստան ֆուտբոլային մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին այսօր Երևանում կայանալիք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու հրավերն ընդունելու համար: Երկու երկրների վարչապետները համոզմունք են հայտնել, որ մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում և նշել, որ նման խաղերը նպաստում են հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա ամրապնդմանը:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցերի: Վարչապետ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Հիշեցնենք՝ հանդիպման մասին հայտնել է նաև Վրաստանի կառավարությունը՝ նշելով, որ Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը և երկարամյա բարեկամական հարաբերությունները։

Լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը, հիշեցնենք՝ կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Խաղը կմեկնարկի 21։00-ին, այն դիտելու են Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն:

Վրացի երկրպագուներն արդեն ուղևորվել են Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ