Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Ռասմուսեն գլոբալ միջազգային կազմակերպությունն օգնում է Հայաստանին բազմազանեցնել իր միջազգային կապերը, հայտարարել է Ֆոգ Ռասմուսենը: Նա Իջևանում է և լրագրողների հետ ասուլիսում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵՄ դիտորդական պատվիրակության հետ:

Ռասմուսենի խոսքով՝ Հայաստան է այցելել երեք ուղերձով:

«Առաջինը ուղերձը հետևյալն է՝ մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում, ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը մեծ խիզախության է ցուցաբերել՝ համաձայնելով այս համաձայնագրին: Այժմ գնդակը Ադրբեջանի դաշտում է, և ցանկանում եմ, որ Բաքուն հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը:

Երկրորդ ուղերձն այն է, որ ավելի ուժեղ լինեն ՀՀ-ԵՄ կապերը: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ծիլ է, որն աճում է շատ բարդ պայմաններում: Ահա թե ինչու եմ ուզում, որ ԵՄ-ն ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը:

3-րդ ուղերձ. ես օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խամներուկ» նախաձեռնությունը: Եթե այն իրականացվի, ապա կօժանդակի առևտրային հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում: Ահա թե ինչու եմ ես ուզում , որ Եվրամիությունը ֆինանսապես օժանդակի ենթակառուցվածքների կառուցմանը: Որովհետև Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան կապը կնպաստի ոչ միայն խաղաղությանը, այլև տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Ֆոգ Ռասմուսենը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ