Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ,որին կից գրել է.
Ընտրողին վիրավորելը և թիրախավորելը քրեորեն պատժելի է մի բլոգեր է կար անասուն էր ասել Սարիկին ընտրողներին , մի արեք չափներդ մի անցեք:
Յուրաքանչյուր ընտրող ինքն է որոշում իր ընտրությունը
Հիշեցնենք երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ այն դիտարկմանը, թե ՔՊ-ն նշում է, որ գյումրեցիներն իրենց կողքին են, Մխիթարյանը հակադարձեց․ «Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիներն այդ երկու ազգությունների հետ կապ չունեն»։
Այս կերպ փաստացի Ռուբեն Մխիթարյանը Սարիկ Մինասյանի ու ՔՊ-ի գյումրեցի աջակիցներին անվանել է թուրք ու ադրբեջանցի։
Ի դեպ սա այն նույն Ռուբեն Մխիթարյանն է, ով բազմիցս մեղադրանքներ է հնչեցրել իշխանության հասցեին հասարակությանը սև ու սպիտակների բաժանելու համար։ Իսկ այսօր փաստացի ինքն է թուրք ու ադրբեջանցի անվանում ընտրություններին ՔՊ-ի օգտին քվեարկած 680,000 քաղաքացիներին՝ այդ թվում նաև գյումրեցիներին։