Բնականաբար, եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի տարածքը. Արմեն Գրիգորյան

«Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգն առաջ մղել: Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են և Հայաստանը՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ և պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար անհրաժեշտ է երկու երկրների ստորագրությունը և այդ ստորագրության համար օրակարգն է առաջ մղվում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից վերջին օրերին անընդմեջ տարածվող ապատեղեկատվությանը՝ Գրիգորյանը նշեց. «Դրանք կեղծ մեղադրանքներ են, շատ կարևոր է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը վերջերս սահմանին իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, ՊՆ-ն էլ հստակեցրել է, որ որևէ նման քայլ չի եղել: ՊՆ-ն իրականացնելու է ՀՀ-ի պաշտպանությունը: Բնականաբար, եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի տարածքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ