«Այս փուլում ասում ենք՝ կրթության վճարի համար մինչև 100 հազար դրամ վերադարձնում ենք՝ անկախ նրանից մարդը միլիոնատեր է, թե ապրում է ամսական 200 հազար դրամ եկամտով, բայց հիմա դա ստիպված ենք անում»,- կառավարության նիստում անդրադառնալով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման արդյունքում ստացվող սոցիալական կրեդիտին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին փուլից հետո արդեն կտեսնենք հստակ՝ կկարողանանք տարբերակել միլիոնատերերին՝ ոչ միլիոնատերերից , չնայած կարող են ասել՝ ինչի՞ չգիտեք: Պետք է տվյալների վերլուծությամբ հասկանալ ՀՀ-ում բարեկեցության բաշխվածությունը»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա հաջորդ փուլում կարող է որոշակի խթաններ դրվել սոցիալական արդարությունը պահպանելու համար. «Ամենաապահոված խավի սոցիալական կրեդիտը օրինակ կարող ենք դարձնել 90 հազար դրամ, հակառակ խավինը՝ 110 հազար դրամ»: