Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի, որպեսզի Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։
Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Սիրիա։